Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեհական կինոյի լեգենդ. «Մինչ այս պահը Հայաստանը միայն կոնյակով գիտեի»

Հուլիս 08,2019 23:03

Հուլիսի 8-ին «Ոսկե ծիրանի» շրջանակում բացվեց  «Հայացք Լեհաստանին» ծրագիրը: «Ոսկե ծիրանի» հիմնադիրներից  Սուսանա Հարությունյանը նշեց, որ ծրագիրը չէր իրականանա, եթե չլիներ Ադամ Միցկեւիչի ինստիտուտի եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ համագործակցությունը: Ծրագիրը բացվեց լեհական կինոյի վարպետներից մեկի՝  Վոյցեխ Հասի «Կլեփսիդրայի առողջարան» ֆիլմով, որը  Մարտին Սկորսեզեն որակել է որպես համաշխարհային կինոյի ադամանդներից մեկը:

«Կլեփսիդրայի առողջարանում» նկարահանվել է լեգենդար դերասան, երաժիշտ, գրող Յան Նովիցկին, որը  Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Մարեկ Ռեսզուտայի բնորոշմամբ  Լեհաստանում համարվում է ազգային արժեք ու 250 ստեղծագործության հեղինակ է:

Նովիցկին ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում. «Մինչ այս պահը Հայաստանը գիտեի միայն կոնյակով: Դեսպանության  աշխատակիցը նշեց, որ ես 250 ֆիլմերի ստեղծմանն եմ մասնակցել, 200-ը կարելի է մի կողմ դնել, բայց 50-ի մասին կարելի է մտածել: Եվ եթե անգամ միայն «Կլեփսիդրայի առողջարանը»  դիտարկենք, ապա կհամարեմ, որ իմ կյանքն իմաստ է ունեցել»,-ասաց Նովիցկին: Նա նշեց, որ «Կլեփսիդրայի առողջարան»  ֆիլմի ստեղծագործական կազմի մեծ մասն այլեւս ողջ չէ, եւ ֆիլմի ցուցադրությունը լինելու է յուրատեսակ հրաժեշտի ծես նրանց համար:

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները  Յան Նովիցկուն՝ կինոյում ունեցած ավանդի համար Փարաջանովյան թալեր շնորհեցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հայաստանը, ոչ թե կոնյակով, այլ իր ժողովրդի տված արժեքներով՝ Այվազովսկիով, Խաչատրյանով, Ազնավուրով, Համբարձումյանով և նմանատիպ մեծություններով պետք է ճանաչել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031