Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին. Ermeni haber

Հուլիս 08,2019 21:50

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախկին պատգամավոր, իր հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին։

Վերջինս Twitter-ի էջում  դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջին ժամանակներս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։ Ըստ նրա՝ այդ ամենը պատահականություն չէ։ Ընդ որում հակահայ գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նմանատիպ այցերը շատացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում այդ քաղաքներում հաղթել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները։

Կարո Փայլանը, Օղանին մեղադրելով այլատյացություն դրսևորելու մեջ, Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«Ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում։

Մինչդեռ դեմոկրատները, խաղաղության կամուրջներ հիմնելով,  իմաստազրկում են բաժանարար գծերի գոյությունը։

Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք։

Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը։

Ու անելու ենք այնպես, որ ժողովուրդներն անպայման գրկախառնվեն»:

Աղբյուր` Ermeni haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031