Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սիլաչի» հյուրանոցի մոտ «Lada»-ն բախվել է թիվ 58 և թիվ 41 երթուղիները սպասարկող ավտոբուսներին

Հուլիս 08,2019 19:40

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում բախվել են «Lada 010» (վարորդ` Գ.Ե., ծնված 1991 թ.) մակնիշի ավտոմեքենան, թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» (վարորդ` Ս.Գ., ծնված 1971 թ.) և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» (վարորդ` Զ.Ս., ծնված 1948 թ.) մակնիշների ավտոբուսները:

ՃՏՊ-ի հետևանքով «Higer» մակնիշի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորը (Ա.Ղ., ծնված 2013 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Տեղում տուժածին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031