Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես էի խոսում բռնության մասին, բոլորը լռում էին». Սոֆյա Հովսեփյանը՝ սոցցանցում իր դեմ «հարձակման» մասին

Հուլիս 08,2019 17:53

Սեռական բռնության մասին սոցցանցերում տարածվող եւ քննարկվող պատմությունների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը եւս զերծ չի մնացել քննադատություններից, անգամ՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին խոսակցություններից:

Պատգամավորն իր գրառմամբ կասկածի տակ էր դրել այն պնդումը, թե բռնությունը ՀՀ-ում համատարած է: Լրագրողների հետ զրույցում այսօր նա ասաց՝ ենթադրում էր, որ սոցցանցում իր անձն ու մոտեցումները հարձակման կենթարկվեն, որովհետեւ այլակարծություն է ներկայացրել: «Չեմ ընկճվելու: Արդեն շատ լավ պատկերացնում եմ՝ կան որոշ խմբեր, որոնք սպասում է ինչ-որ բան գրեմ…»,-նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Նա փաստեց, որ իրեն թույլ չի տվել գնահատել սեռական բռնությունների պատմությունները հրապարակած օգտատիրոջ քայլը. «Ես այն փաստն եմ շեշտել միայն, որ այդ պատմություններին հետեւած մեկնաբանություններում գերիշխող էր այն, որ հայ տղամարդը բացարձակ բռնարար է, եւ ազգի կանանց 90%-ը բռնության է ենթարկվում: Ստացվում է, որ վերաբերմունք է ձեւավորվում ազգի հանդեպ: Դրվագները չի կարելի ներկայացնել որպես ազգային նկարագիր: Չեմ հերքում, որ ՀՀ-ում բռնություն կա: Ես դրա մասին խոսել եմ դեռ այն ժամանակ, երբ բոլորը լռում էին, եւ աշխատել եմ որպես մասնագետ, բայց բռնությունների ծավալն իրապես փոքրացել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/402224790413299/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031