Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը, որում հայ-ադրբեջանական երկխոսության կոչ է արվում

Հուլիս 08,2019 17:13

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը, որում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսության կոչ է արվում:

Հռչակագիրն ընդունվել է ձայների 94 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ. 11 խորհրդարանական չի մասնակցել քվեարկությանը:

Մասնավորապես, դրանում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տարվող միջնորդության համատեքստում և ձեռնարկեն «որոշակի և շոշափելի քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ լուծման հասնելու համար»:

Ընդհանուր առմամբ, հռչակագրում առաջարկներ են ներառված ազգային կառավարություններին, խորհրդարաններին և միջազգային հանրությանը քաղաքականության, անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի վերաբերյալ: Փաստաթուղթը հաստատում է միասնական մոտեցումն ընդհանուր մարտահրավերների՝ սպառազինության վերահսկողության, հակամարտությունների լուծման, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հարցերում:

Հռչակագիրը կոչ է անում ԵԱՀԿ երկրներին «իրենց ներքին և արտաքին քաղաքական օրակարգում կենտրոնում դնել մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը» և խրախուսում է կառավարություններին, խորհրդարաններին, դատական մարմիններին և ազգային իրավապաշտպան հաստատություններին դիմել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ պատրաստելու օրենքների և նախագծերի իրավական ակնարկներ:

Վեհաժողովն ընդունել է նաև 15 հավելյալ կետ, որոնք վերաբերում են միգրացիոն կառավարմանը և արժանապատիվ վերադարձի քաղաքականության խթանմանը, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների միլիտարիզացմանը, էներգետիկ անվտանգությանը, երեխաների կրթությանը՝ խուսափելու թրաֆիկինգից, մասնավոր ռազմական և անվտանգության ընկերությունների կառավարմանը, Աբխազիայում, Վրաստանում և Հարավային Օսիայում մարդու իրավունքներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031