Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ԶԼՄ-ները նենգափոխել են Շվեդիայի ԱԳ նախարարի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հուլիս 08,2019 17:59
Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «իրենց կառավարության համար դժվար է ճանաչել  1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումները», և ավելացրել էր, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հիմնավոր ապացույցներ են անհրաժեշտ:
Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը, հարցմանն ի պատասխան, նշել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելլը ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում, ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս, վերջինս մասնավորապես ասել է.
«Այն հարցերը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում են միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ խնդրել է փորձագետի ուսումնասիրել այս հարցը: Իր զեկույցում փորձագետը նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային բռնությունները ցեղասպանություն չանվանել»:
Տեղեկատվության ստուգման կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031