ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Գեորգի Ծերեթելիին (Վրաստան) վերընտրել է նախագահի պաշտոնում: Բացի այդ, Վիկտոր Պոլ Դոբրեն (Ռումինիա) և Այազ Գուլիևը (Ադրբեջան) վերընտրվել են փոխնախագահների պաշտոնում, իսկ տնտեսական և շրջակա միջավայրի կոմիտեի նախկին նախագահ Նիլզա դե Սենան (Պորտուգալիա) ընտրվել է երրորդ փոխնախագահ: Վեհաժողովը նաև ԵԱՀԿ ԽՎ դանիական պատվիրակության ղեկավար Պետեր Յուել Յենսենին ընտրել է գանձապահ:
Նախագահ Ծերեթելին շնորհակալություն է հայտնել վեհաժողովին աջակցության համար և ընդգծել Լյուքսեմբուրգում տարվող աշխատանքի արժեքը: «Մեր պարտավորությունն է արձագանքել մարդկանց պահանջներին: Դա կարևոր բեռ է՝ լինի դա հակամարտության լուծում, ահաբեկչություն, կլիմայի փոփոխություն կամ այլ հարցեր»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ