Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավակցություններ՝ 6 հոգու կյանք խլած ավտովթարի կապակցությամբ

Հուլիս 08,2019 16:39

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հեռագրերում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով եւ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

***

Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք, ցնցել է ողջ հասարակությունը։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ բոլորիս սթափության կոչ է անում։

Հուսով ենք, որ պատկան մարմինները կպարզեն պատահարի բոլոր հանգամանքները:

Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

 

Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել