Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսթավի 2»-ը ներողություն է խնդրել հաղորդավարի կողմից Պուտինի հասցեին հայհոյանքի համար

Հուլիս 08,2019 16:16

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը չի կիսում Գեորգի Գաբունիայի արտահայտությունները. այդպես է մեկնաբանել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան «P.S.» հեղինակային հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիայի ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան լրագրող Էկա Կվեսիտաձեի «Կիրակնօրյա շեշտադրումներ» հաղորդման շրջանակում հեռուստաալիքի անունից ներողություն է խնդրել ոչ եթերային տեքստի համար:

«Այս հեռուստաալիքն իր խմբագրությամբ իր գլխավոր շահը համարում է Հայրենիքի, Վրաստանի պաշտպանությունը, հետևաբար, ցանկացած հարձակում նրա համար մեկ թշնամի Վլադիմիր Պուտինի վրա համարում է արդարացված: Հեռուստաալիքի եթերում ինքնարտահայտումը, լինի դա հեղինակային կամ որևէ այլ հաղորդում, ունի իր ձևերն ու կանոնները: Այդ կանոնները բազմիցս խախտվել են նաև իմ կողմից, բայց այդ խախտումներն ունեն իրենց ձևը, կարմիր գծերը… Հեռուստաալիքը կտրականապես չի կիսում ոչ թե պարոն Գաբունիայի արտահայտած կարծիքը, այլ այդ կարծիքի արտահայտման ձևը՝ կարծելով, որ դա չի համապատասխանում հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությանը և շատ բարձր չափանիշներին:

Իհարկե, ես նույնպես ներողություն եմ խնդրում (նրանից առաջ եթերում ներողություն էր խնդրել Կվեսիտաձեն): Երբեք չէի մտածի, որ ներողություն կխնդրեմ Պուտինի հասցեին հայհոյանքի համար… Պաթոսն ինձ համար միանգամայն ընդունելի է, ոչ մի արգելք, ես որևէ ինքնագրաքննություն չունեմ Պուտինի հասցեին, բայց դա եթերային տեքստ չէ, դա հեռուստաալիքի արտահայտման ձև չէ, և հեռուստաալիքը չի կիսում այդ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում»,- ասել է Գվարամիան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031