ԵՊՀ 3 պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը հաստատեց մեր լուրը:
Իսկ պատճառի վերաբերյալ մեր հարցին էլ պատասխանեց, որ այդ ամենը կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է, որովհետեւ նոր պաշտոններ են ստեղծվել: Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար եւ հասարակագիտական, բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:
Ըստ շրջանառվող լուրերի, թեկնածուներից մեկը խորհրդի քարտուղար Իսրայելյանն է, մյուսը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի ծանոթներից մեկը, իսկ երրորդ պաշտոնի հավակնորդը Սլավոնական համալսարանից է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ