Երեկ լրատվամիջոցներում տեսանյութ տարածվեց, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ինչ-որ մարդիկ հայտնվել էին նախագահական նստավայրում, մտել պաշտոնական հյուրերի համար նախատեսված աշխատասենյակներ, նստել, նկարվել:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով այդ տեսանյութին, նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանն ասաց. «Առաջին հայացքից՝ ինձ թվաց, որ ֆոտոմոնտաժ է, հետո պարզվեց՝ իրականություն է. դա է վատը»: Մարգարիտ Եսայանին հետաքրքիր էր, թե որտե՞ղ էր նախագահը, ո՞վ էր այդ մարդկանց մոտքը թույլատրել նախագահական նստավայր, ի՞նչ նպատակով են այդ մարդիկ մտել ներս: Այստեղ նա երկրի եւ, առհասարակ, անվտանգության խնդիր է տեսնում: Կարծում է, որ այդ երիտասարդին (Հայկ Սարգսյանին), կամ այլ երիտասարդին կարող են ահաբեկչական նպատակներով օգտագործել: «Գործող իշխանության թողտվությունը, վտանգում է երկրի անվտանգությունը»,- հայտարարեց տիկին Եսայանը` հավելելով, որ այդ պատգամավորի մանդատի հարց պիտի բարձրացվի:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյան էլ ասում է`եթե հրավեր չկա`քրեական գործ է կամ հասարակական պարսավանքի արժանի արարք: Նա համամիտ է Մարգարիտ Եսայանի հետ`չի կարելի կուտակել պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ազատ Արշակյանը նաեւ առաջարկում է ուժեղացնել պետական գերատեսչությունների պահպանությունը: Այդ տեսանյութում եղածը նա համարում է պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից բացի, նաեւ վիրավորանք:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ես օրինակ նախագահի աշխատասեղանի վրայ սեքս էլ կ’անէի։
Հայկ ջան, դուխդ չգցես։ Լա՛ւ ես արել։ Էդ էր պակաս ինչ-որ ՀՀԿ-ական քեզ դիտողութիւն անի։