Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է. հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է 55 մլն դրամի չափով

Հուլիս 08,2019 12:35

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Հարգելի պարոն Բադասյան

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին։ Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում են Սերժ Ազատի Սարգսյանը, Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ պարոն Ա․ Մկրտչյանի ստորագրությամբ 06․07․2018թ․ ստացել եմ «Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ իմ դիմումի հետ կապված Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին N 69103718 որոշումը։ Ս․թ, մայիսի 29-ին ՀԿԳ քննության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ այդ գործը կարճվել է, որովհետև ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ «Մարտիկ» հիմնադրամի գործով հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է 55 մլն դրամի չափով, առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կվճարվի վերջին մասը»:

Բաց է մնում հետևյալ հարցը, ի՞նչ է լինելու «Մարտիկ» հիմնադրամի ճակատագիրը, որովհետև միայն 2012թ․ հաշվետվության ձևաթղթում է գրված Հիմնադրամի խորհրդի անդամների անուն, ազգանունները՝ նախագահ-Արթուր Աղաբեկյան, անդամներ-Արշեն /Տիգրան/ աբեղա Սանոսյան, Մաքսիմ Անուշավանի Հակոբյան, ուրիշ ոչ մի հաշվետվության մեջ ձևաթղթի այս տողը լրացված չէ։ Արդյոք այս 3 հոգին շարունակում են մնալ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, եթե ոչ, ապա ովքե՞ր են այսուհետ տնօրինելու այնտեղ դրված մայր գումարը՝ 1․240 մլն ԱՄՆ դոլարը, այս 3 հոգի՞ն, թե՞՝ այլ։

Կարծում եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետք է շատ որոշակի քայլեր ձեռնարկի այս հիմնադրամի հետագա գործունության ուղղությամբ՝ ընդհուպ դատական կարգով այն լուծարելու(Հիմնադրամների մասին ՀՀ օրենք, հոդված 23 ) և Հիմնադրամի գույքն ու կուտակված գումարը նպատակային ծառայեցնելու համար։

Արձագանքի ակնկալումով՝

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

08․07․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031