Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանայք առավել ճկուն են արձագանքում աշխատաշուկայի պահանջներին

Հուլիս 08,2019 11:36

ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի վերջին տվյալներով՝ Հայաստանում բավականին բարձր է գրագիտության մակարդակը (99.7%)։

Ընդ որում՝ չափահաս բնակչության 97.2%-ն ունի առնվազն միջնակարգ կրթություն, իսկ միջնակարգ կրթությամբ տղամարդկանց և կանանց մասնաբաժինները գրեթե հավասար են՝ 97.6% և 96.9% համապատասխանաբար։

Այս համատեքստում հետաքրքիր են Բրեվիսի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ չափահաս բնակչության մոտ կեսը ցանկանում է շարունակել կրթությունը՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու նպատակով։

Սակայն առավել հետաքրքիր է այն, որ կանանց մասնաբաժինն այս դեպքում արդեն գերազանցում է տղամարդկանց։

Այսպես, նոր մասնագիտություն ունենալու նպատակով ցանկանում է կրթությունը շարունակել կանանց 53.3%-ը, իսկ տղամարդկանց՝ 43.9%-ը։

Եթե կանայք նոր մասնագիտական կրթություն ցանկանում են ստանալ հիմնականում բժշկության (9,0%), մանկավարժության (6,1%) և լեզվաբանության  (5,4%) ոլորտներում, ապա տղամարդիկ նախընտրում են իրավագիտությունը (5,1%), տնտեսագիտությունն (4,6%) ու ՏՏ ոլորտի մասնագիտությունները (3,2%)։

Բրեվիսի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031