Հայաստանի պատանի լողորդներն ավարտեցին մրցելույթներն իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Նինա Կիրակոսյանը 50 մետրը դելֆին լողաոճում հաղթահարեց 0.29.57-ում եւ Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց, իսկ նախորդ օրը մեր աղջնակը 4×100 մետր խառը փոխանցալողում թիկնալող իր 100 մետրն անցել էր 1.08.08-ում, ինչը նույնպես ռեկորդ է:
Վերջին օրը որոշակի սպասելիքներ կային Արթուր Բարսեղյանից: 50 մետր ազատ ոճում նա հաղթահարեց որակավորման փուլը, կիսաեզրափակչում ցույց տվեց 0.23.35 արդյունք, ինչն այս անգամ չբավարարեց մտնել եզրափակիչ եւ պայքարել մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ