Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք և Ձեր թիմը պետք է փոխհատուցեք մեր երկրին պատճառված վնասներն ամբողջ ծավալով». ՀՀ քաղաքացին՝ ՏԿՏՏ նախարարին

Հուլիս 08,2019 00:03

«Առավոտ» օրաթերթը դեռևս մայիսի 6-ին հրապարակեց իմ կողմից նկարահանած տեսանյութը, որտեղ Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհը սպասարկող «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն փոսալցում էր իրականացնում ջրափոսերի մեջ, որի հիման վրա էլ ՀՀ ՏԿՏՏ նախարարը հանդես եկավ վերոնշյալ գրառումով․
«Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ, և չենք հանդուրժելու այս սկզբունքից որևէ շեղում։
Սա ի գիտություն բոլոր շինարարական ընկերություններին և գործընկերներին»,- որին ի պատասխան իմ արձագանքը եղավ հետևյալը․

«Նման ինքնահրկիզող հիմնավորումները ներելի կլիներ, եթե դրանք ներկայացվեին որոշ անտառաճանաչ գյուղապետերի կողմից, բայց ՀՀ ՏԿՏՏ նախարարության հանցավոր անգործությունը տվյալ պարագայում չունի որևէ արդարացում, ավելին՝ այն իր բնույթով նաև բարոյական տեսանկյունից դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, քանի որ ապրիլ ամսին կապալային աշխատանքները մեծ թերություններով կատարած կապալառուի աշխատանքի նկատմամբ կրկին, վերստին, նորից չի իրականացվել վերահսկողություն։
Ելնելով վերոգրյալից՝ կարծում եմ, որ Դուք և Ձեր աշխատակազմն ու թիմը պետք է փոխհատուցեք մեր երկրին պատճառված վնասներն ամբողջ ծավալով»։

Սակայն նախարարը, ընդօրինակելով իր քավոր վարչապետին, ինձ ավելացրեց սև ցուցակում՝ արգելափակեց իմ կապն իր հետ և անդարձ անհետացավ։
Քանի որ մինչ օրս Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և անտարբերության պատճառով հնարավոր է՝ արդեն կնքի իր մահկանացուն, ուստի նախարարի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում եմ զանգահարել ՀՀ կառավարության թեժ գիծ՝ 117։

 

Արկադի ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

https://www.facebook.com/arkadi.galstyan.56/videos/446727559459307/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031