Այսօր Զագրեբում ավարտվում է շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը երեկ հերթական ոչ ոքին արեց այս անգամ Չինաստանը ներկայացնող Դին Լիրենի հետ եւ 5,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում, եզրափակիչ տուրում սպիտակներով խաղալու է ամերիկացի Ուեսլի Սոի հետ:
Վերջինը 6,5 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ կես միավոր զիջելով առաջատար Մագնուս Կարլսենին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ