«Հայկական բնապահպանական ճակատ»-ի նախաձեռնած՝ Ամուլսար տանող ճանապարհներն արգելափակած քաղաքացիների աջակցության համար Երեւանի կենտրոնում նախատեսված դրամահավաքի ժամանակ այսօր ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանին ոստիկանները բերման են ենթարկել՝ պատճառաբանելով, որ դրամահավաքն ապօրինի է եղել:
Քիչ առաջ նրան բաց են թողել: «Մոտեցան, ներկայացան, հարցրին, թե ինչու ենք դրամահավաք անում: Պաստառները կային, մեր նպատակը պարզ էր: Բայց նրանք պահանջեցին ինչ-որ կնիք եւ գրանցում: Ոստիկաններն ասացին, թե դրամահավաքն իբրեւ անօրինական է: Ես խնդրեցի մեջբերել, թե որ օրենքով ես պետք է ունենամ կնիքված դրամարկղ կամ քաղաքապետարանից թույլտվություն: Որեւէ պատասխան չստացա»,- ՀԲՃ-ի ուղիղ եթերում պատմեց Աննա Շահնազարյանը:
https://www.facebook.com/armecofront/videos/719030688548985/?__xts__[0]=68.ARB7Z95NOvf3PNFJsRIfgZ5NA449tFqHi39kFfAyieMR5WEG-fDJO_4J3uL81uK6F0YgnZ0v75nQwswiT_yjUwnPox89Jx0zL3cHqnOFIhNPfLl7d-UHc2XXkyOm83pgt612XITcmpKKozCsqvA_c5U-HlqqWyZ900r1tigSvlWjPbZxgi_7MBcfYtKdigiUEl7SDwsq_JSNlIxR2VQqBHTu36cRzrep6DDra2DNVo_LBz51bscYurYEnstVp18oXiTcOdC_ypUkAjMKa3fMhraXiCWMLBQO09HCevpduwZgygaeIHgwXcoX4eCZ3N34XREvf_wvwgO8iRp4MK9x6w3oUuax3VOerzE&__tn__=-R
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ