Հուլիսի 6-ից ՀՀ-ում կյանքի է կոչվում «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ծրագրերից մեկը՝ «Ռեստարտ» առաջին ուսանողաստեղծ գիտակրթական-բարեգործական հիմնադրամը:
Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը, հիմնադրամի նպատակն է ուսանողական վարձեր փոխհատուցելը, ուսանողներին կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ տրամադրվելը:
«Մասնավոր հատվածից ենք փորձելու նվիրատվություններ ստանալ: Կապեր ենք հաստատելու գործարարների եւ շահառուների հետ, եւ դրամահավաքության միջոցով փորձելու ենք օգնել նրանց ուսում ստանալ»,- տեղեկացրեց Դավիթ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ հիմնադրամը նպաստելու է, որպեսզի ֆինանսների բացակայության պատճառով ուսանողները չզրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից. «Ուսանողների՝ նախարարությանն ուղղվող դիմումների հիսուն տոկոսը վարձերի վճարման խնդրի հետ է կապված»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ռեստարտ»-ի