Հուլիսի 3-ին և 4-ին Բուլղարիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Սենշի» պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունը, որին մասնակցեցին Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 3 մենամարտիկներ՝ Հովաննես Սարգսյանը, Արթուր Արությունյանը և Արտյոմ Գրիգորյանը:
Մեր 3 մենամարտիկներն էլ հանդես եկան փայլուն մենամարտերով՝ գրանցելով միայն հաղթանակներ: Մեր մենամարտիկները հերթական անգամ ապացուցեցին, որ հայը՝ հզոր ուժով ու մարտնչող ոգով, մարտունակ է աշխարհի մասշտաբով ամենատարբեր երկրներում:
Մեր հայաստանյան ֆեդերացիան՝ գրանցած նվաճումներով ու ձեռքբերումներով, անհերքելի փաստ է՝ առաջատարներից մեկն է և՛Հայաստանում, և՛ արտերկրում:
Կարդացեք նաև
ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ