Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիպրոսահայերը դեմ են «Մելգոնեան» դպրոցի փակմանը․ «Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է»

Հուլիս 06,2019 22:10

Հուլիսի 3-6ը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է գտնվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում: Հատուկ այս այցի համար կիպրոսահայերը կազմակերպել էին բողոքի ցույց` ընդդեմ ՀԲԸՄ կողմից դպրոցի փակման որոշման: Ցուցարարները, որոնց կազմում կային նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանած մելքոնյանցիներ, նշում էին, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալում են նաև հեղափոխություն Սփյուռքում, և չի կարելի թույլ տալ Սպիտակ եղեռնի իրականացումը:

«Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է, ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը, որի կարիքը ոչ միայն համայնքը, այլև ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող տարածաշրջանն այդքան ունի»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները: Ազդեցիկ ելույթով հայ պատգամավորներին դիմեց «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հիմնադիր նախագահ Արսինե Շիրվանյանը, որի խոսքն ամբողջությամբ հայկական կրթական հաստատությունների, հայ ինքնության պահպանման, հզորացման ու այդ ուղղությամբ աննահանջ պայքարի կոչ էր` ուղղված ամբողջ աշխարհի հայերին:

Պատվիրակության անդամները իրենց համակրանքը հայտնեցին պայքարող հայրենակիցների զգացմունքների նկատմամբ ու խոստացան է՛լ ավելի խորամուխ լինել հարցի լուծման տարբերակների մեջ` ընդգծելով, որ դպրոցի հարցը հայկական օրակարգում է:

Նշենք նաև, որ բողոքի ցույցին մասնակցում էին նաև եղբայրական Կիպրոսի տարբեր պաշտոնյաներ, հայտնի կուսակցությունների նախագահներ ու պարզապես Մելգոնեանի հարգն ու արժեքը իմացող քաղաքացիներ:

 

«ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031