Լրահոս
Օրվա լրահոսը

16-րդ «Ոսկե ծիրանը» կբացվի Կաննի մրցանակակիր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմով

Հուլիս 06,2019 16:52

16-րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնը կբացվի հուլիսի 7-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, որ բացման ֆիլմն է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները»: Նա հույս հայտնեց, որ այս տարի ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն կունենան ֆիլմեր դիտելու, նախատեսված են նաեւ բացօթյա ցուցադրություններ:

Փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին 17:30-ին կլինի Կարմիր գորգի արարողությունը, խոստացավ, որ այն անակնկալներով է լինելու:

Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում 3 տեղեկատվական կենտրոն է լինելու՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակին կից: Սպիտակ վրաններում տեղակայված կենտրոններում հնարավոր կլինեի նաեւ գտնել նաեւ փառատոնի խորհրդանիշներով հուշանվերներ եւ աքսեսուարներ, մանավանդ մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում փառատոնի հանդեպ:

Նշվեց, որ  փառատոնի փակման ֆիլմ կլինի հաղթող ֆիլմը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031