Խորվաթիայի մայրաքաղաքում շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլն ավարտվում է: Իններորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ հինգ միավորով բաժանում է 3-րդից 5-րդ հորիզոնականները:
Այսօր նախավերջին տուրում Արոնյանը կրկին սեւերով խաղալու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ