Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ․ «Ժամանակ»

Հուլիս 06,2019 10:55

Ռուսաստանը հայտարարել է, որ հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը, որը Թուրքիայում տեղակայելու համար այդ երկիր կժամանեն նաև ռուս մասնագետներ: Ս-400 ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Վաշինգտոնը խոսում է ընդհուպ պատժամիջոցների մասին, նաև հայտարարել է Թուրքիային F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների վաճառքը չեղարկելու, նաև թուրք օդաչուների ամերիկյան ուսուցումը արգելակելու մասին: Այդուհանդերձ, Անկարան չի հրաժարվում Ռուսաստանի հետ գործարքից և մի քանի օր անց կստանա առաջին խմբաքանակը: Իհարկե պետք է հետևել, թե արդյո՞ք դա չի լինի վերջինը և, այսպես ասած, դեմքը փրկելուց հետո Թուրքիան չի փորձի փրկել նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունը: Մյուս կողմից, արդյո՞ք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կգնան ավելի հեռու և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների հռետորաբանությունից կանցնեն անգամ դաշինքից Անկարային հեռացնելու հռետորաբանության:

Համենայնդեպս, տեղի ունեցող զարգացումները առանցքային նշանակության հարցեր են պարունակում Հայաստանի համար: Իրավիճակն այստեղ իրապես արտառոց է: Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի խորհրդարանում ունեցել էր բավականին տպավորիչ ելույթ, որում խոսել էր այն մասին, որ Հայաստանն ու Կիպրոսը գործակցում են Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականությունը զսպելու համար: Հայտնի է, որ այդ գործակցությունը, Երևանի նախաձեռնությամբ, ստանում է նոր՝ Կիպրոս-Հունաստան-Հայաստան ձևաչափ: Ի դեպ, այս առումով հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Կիպրոսին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու հարցը, և սա Թուրքիային ՌԴ հետ սպառազինության գործարքի համար պատժամիջոցի ենթարկելու ֆոնին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031