Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան․ Լավ է, որ Սահակն ընտրվեցավ, չարյաց փոքրագույնը․ «Ազգ»

Հուլիս 06,2019 10:25

Մութաֆյան պատրիարքը հիվանդ, բայց կենդանի էր դեռ, երբ 2017- ի մարտի 15-ին տեղապահի ընտրություն անցկացվեց եւ հաստատվեց այն ժամանակվա Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ տեւական ժամանակ մնալով Կ. Պոլսում, Թուրքիայի իշխանությունների «ընդունելի մարդը» չնկատվեց, եւ Աթեշյանի ու նրան սատարող հայ համայնքի մի մասի հյուսած խարդավանքների պատճառով ստիպված վերադարձավ Գերմանիա:

Երեկ պատասխանելով մեր հեռախոսային հարցման` Քյոլնում գտնվող Գարեգին արքեպիսկոպոսը հաստատեց, թե Գերմանիա գալով չի հրաժարվել տեղապահի պաշտոնից, իսկ հուլիսի 4- ի ընտրությանը չի մասնակցել` պաշտոնական հրավեր չստանալու պատճառով: «Եթե կանչեին, կերթայի եւ կմասնակցեի: Կշահեի, թե ոչ, ուրիշ խնդիր է, Աթեշյանը վախեցավ երեւի, թե նորից կընտրվեմ…»,- ծիծաղելով ասաց Բեքչյան սրբազանը: «Այլեւս արդարություն փնտրող չիկա, ամեն տեսակ եկեղեցական պատմության վրայեն կանցնին: Խայտառակություն է, ինչպես որ թրքական կեցվածքն է»:

Մեր հարցին, թե չհրավիրելու պատճառ կամ հնարավոր խոչընդոտ տեսնու՞մ է իր` Գերմանիայի քաղաքացիություն ունենալը, Բեքչյան սրբազանն այսպես պատասխանեց. «Եթե այդպես ըլլար, առաջին ընտրությունը տեղի չէր ունենա: Իրավունքի բացահայտ խախտում է սա: Մեր ժողովուրդն էլ՝ այնտեղի հավաքականությունը սկսել է ամեն ինչ տակնուվրա ընել: Լավ է, որ Սահակն ընտրվեցավ, չարյաց փոքրագույնը»:

Գարեգին արքեպիսկոպոսը հաղորդեց, թե պոլսահայերից շատերը, որ իր համակիրներն են, նաեւ Կարո Փայլանը, խոսել են իր հետ, հաղորդել, թե «շատ կուզեին, որ երթար», բայց ինքը պաշտոնական հրավերի է սպասել: Հիշեցրինք Կարո Փայլանի` կիրակի օրը` հունիսի 30- ին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում Գարեգին արքեպիսկոպոսին ուղղված պոլսահայ համայնքի անունից հնչեցրած հրապարակավ ներողությունը, եւ փորձեցինք հստակեցնել` այն ներկա՞, թե՞ անցյալ իրողություններին է վերաբերում: «2017- ին, երբ պետական միջամտություն եղավ, կրոնական ժողովը, 7- 8 քահանաները պիտի դիրք բռնեին: Իրենք ոչինչ չըրին»,- Փայլանի ներում հայցելու նախապատմությունն այսպես պարզաբանեց Գարեգին սրբազանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031