Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի անվիճելի նախապայմանը․ «Հայրենիք»

Հուլիս 06,2019 10:15

Անկախ այն բանէն, թէ գաղափարախօսական ի՞նչ դիրքերէ կը փորձենք վարել ՀՀ տնտեսութիւնը այսօր, կարևոր է, որ մեր տնտեսական քաղաքականութիւնը մշտապէս հիմնուի ոչ-գնաճային (non-inflationary) միջոցառումներու համակարգուած փաթեթի մը վրայ։

Առանձին նախաձեռնութիւններ այդ փաթեթին մէջ կրնան որոշ գնաճային ռիսքերու առաջնորդել և տակաւին ընդունելի ըլլալ (ազգային պաշտպանութեան, ընկերային և մշակութային շարժառիթներէ մղուած), որքան ատեն որ տնտեսական փաթեթը, իր ամբողջութեանը մէջ, ներքնապէս կը հաւասարակշռէ յիշեալ գնաճային ռիսքերը և կ՚երաշխաւորէ փաթեթին առողջ ելքը դէպի տնտեսական իրական աճ։ Այս նախապայմանին ենթակայ են իշխանութեան ձգտող բոլոր քաղաքական ուժերը անխտիր։ Ներառեալ՝ Դաշնակցութի՛ւնը որպէս ընկերվարական կուսակցութիւն։

Այսօր, Հայաստանի քաղաքական բեմի բոլոր քաղաքական ուժերը պարտաւորուած են հանրութեան սեղանին վրայ դնելու տնտեսաքաղաքական այնպիսի մէկ կերպար (model), որ գոհացուցիչ երաշխիքներ կը հայթայթէ հետևեալ երեք նախապայմաններու իրագործման համար.

(ա) Փաթեթը — իր չափագրելի արդիւնքին մէջ — պիտի ըլլայ ոչ-գնաճային։

(բ) Փաթեթը — իր չափագրելի արդիւնքին մէջ — պիտի չաւելցնէ Հայաստանի արտաքին պարտքը։

(գ) Փաթեթը ծնունդ պիտի տայ տնտեսական իրական աճի։ Ասիկա նախապայմաններուն նախապայմանն է։ Հայաստանի տնտեսութեան ոսկեայ օրէ՛նքը։

Թէ ինչպէ՞ս քաղաքական ուժերէն ամէն մէկուն տնտեսական ծրագիրը կը հասնի վերոյիշեալ թիրախներու իրագործման և թէ ինչպէ՞ս իր ստեղծելիք տնտեսական աճը կը տանի տնտեսական համակարգի արմատական յեղաշրջման, արդիականացման, աղքատութեան նուազման, արտագաղթի կասեցման, վերաներդրումային ոլորտի աշխուժացման և ներառական տնտեսութեան այլ նպատակներու իրագործման, այդ անյայտներու (variables ) աւազանին մէջն է, որ երևան պիտի գան մեր գաղափարախօսական տարբերութիւններն ու ռազմավարական առաւելութիւնները։

Մենք այս ճակատներուն վրայ է, որ պիտի մրցինք իրարու հետ։ Ո՛չ՝ վերոյիշեալ երեք կէտերուն։ Պարզ խօսքով, մեզմէ անոնք, որոնք վերոյիշեալ երեք թիրախներու իրագործման նախապայմանները չեն կրնար գոհացնել իրենց տնտեսական քաղաքականութեամբ, պէտք է մերժուին հանրութեան կողմէ, քանի որ անոնք լուծում չունին այսօրուան մեր հարցերուն։

 

Կարօ ԱՐՄԵՆԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031