Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուրադյանը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում չարաշահումների մասին. «Երբ իրավապահների կողմից կլինի ապացուցված մեղքի բաժին՝ կարող ենք քննարկել»

Հուլիս 05,2019 21:25

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում  բացահայտված խոշոր չարաշահումների մասին այսօր առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ է բացատրություն տալ, եթե իր առնչությունը լինի այդ գործընթացում:

Հարցին՝ իր պաշտոնավարման շրջանում են եղել այդ  չարաշահումները, եւ արդյո՞ք իր թերացումը տեսնում է, Մուրադյանը պատասխանեց. «Չի թերանում նա, ով որեւիցե բան չի անում։ Այդ ամբողջ գործընթացը բացարձակ չի վերաբերում իմ նախարարական պաշտոնավարման ժամկետին»։

Նախկին նախարարն ասաց՝ եթե որեւէ տեսակի հարց լինի իր հետ կապված, ինքը միշտ Հայաստանում է՝ իր արարքների համար պատասխանատու է եւ բացատրություն կարող է տալ:

Հարցին՝ արդյո՞ք սպասելի էին իր համար այդ չարաշահումները, ի վերջո պետական հիվանդանոցին գումար է հատկացնում պետությունը, Մուրադյանը պատասխանեց, որ բացարձակ սպասելի չէին. «Երբ իրավապահների կողմից կլինի ապացուցված մեղքի բաժին՝ կարող ենք քննարկել»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ առողջապահության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես 0-18 տարեկանների անվճար բուժօգնությունը, Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր գործընթաց, որը միտում ունի առողջ պահելու մեր բնակչությանը, ողջունելի է: Այսօր ամենահարուստ երկրները չեն կարող զբաղվել միայն բուժումով, միանշանակ կանխարգելման աշխատանքները, բուժծառայությունների որակի լավացնելով, ավելացնելով հասանելիությունը, այս ամենը կարելի  է գնահատել դրական»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031