Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Աբաջյան.«Իմ մեջ իմ էրեխու կորուստն է խոսում»

Հուլիս 05,2019 21:16

Այսօր «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում հանդիսավոր բացվեց  ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանը, բացմանը ներկա էին Ռոբերտ Աբաջյանի հայրը, տատիկն ու պապիկը:

Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը հազիվ մեկ-երկու հարցի պատասխանեց, ասաց իր համար դժվար է խոսելը, չի ուզում:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո որեւէ փոփոխություն նկատում է, Ալեքսանդր Աբաջյանը պատասխանեց.«Իմ մեջ իմ էրեխու կորուստն է խոսում»: Ապա նշեց. «Որ մեր երեխաներին հիշում են՝ սփոփվում ենք»:

Մեր այն հարցին էլ՝ ինչ կարծիք ունի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին, ասում են՝ պայմանավորված պատերազմ է եղել, պարոն Աբաջյանը պատասխանեց.«Մենք էլ ենք ուզում իմանանք, չգիտեմ… չեմ էլ ուզում պատկերացնել, որ նման բան եղել է, որ նման քայլերով է եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031