Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ-ականները, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, ապա Տեղերի վանական համալիր :
Այնուհետեւ, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում ՀՀԿ-ականները նշեցին Սահմանադրության օրը:
«Շնորհակալ եմ, որ բոլորս միասին հավաքվել են, նշում ենք մեր Սահմանադրության օրը եւ համոզմունք ենք հայտնում, որ այո, մենք ամեն կերպ պաշտպանելու ենք մեր Սահմանադրությունը»,- արդեն ռեստորանում, իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: Ըստ երրորդ նախագահի, յուրաքանչյուր ժողովուրդ կարող է մասնակցել հավերժի երթին, միայն ունենալով պետականություն. «Արմատները`արմատներ, բայց այդ արմատները պետք է մշտապես սնուցվեն եւ ամրապնդվեն եւ պետք է առաջին հերթին ամրապնդվեն անկախ պետության Սահմանադրությամբ. լավն է, թե վատը, որեւէ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս. մենք այդպես պետք է շարունակենք եւ ձգտենք կատարելության: Չկա կատարյալ ոչինչ, բայց կատարյալի ձգտումը միշտ կա եւ մենք՝ որպես ժողովուրդ, պետք է դրան ձգտենք: Չկա օրենք՝ չկա զարգացում, յուրաքանչյուր մարդ սա պետք է հասկանա»:
Այսօրվա հավաքին ներկա էին Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի անդամները, նաեւ ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին ՀՀԿ-ական մարզպետներ, ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներ եւ այլք: Նախկին ՀՀԿ-ական պաշտոնյաները հարցազրույցներից հրաժարվում էին`պատճառաբանելով, որ այսօր տոն է եւ այլ թեմաներով խոսելու օրը չէ:
Կարդացեք նաև
Նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցավ բոլոր սեղաններին եւ շնորհավորեց բոլորին:
https://www.youtube.com/watch?v=lWJEfU-E_RM&feature=youtu.be
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ