Կազանում ընթացող ջրային մարզաձեւերի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի լողորդները շարունակում են թարմացնել ռեկորդները: Այսօր Նինա Կիրակոսյանը 200 մետր ազատ ոճում 2.09.29 արդյունքով հանրապետության պատանիների նոր ռեկորդ սահմանեց:
Լեւոն Խաչատրյանը եւ Միխայիլ Շախնազարովը 50 մետր բրաս լողաոճում ցույց տվեցին, համապատասխանաբար, 0.31.20 եւ 0.31.57 արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ