Էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանը մի քանի օր է՝ Էջմիածնի քաղաքապետարանի առաջ նստացույց է անում՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Նա մեր քաղաքացիների հանդեպ չունի հարգանք, խոսելաձեւ, հարցերին լուծում չի տալիս, մենակ նրանց հարցերին է լուծում տալիս, ովքեր իր ծանոթներն են: Նրանից բողոքողները շատ են քաղաքում»:
Ըստ Արմեն Ալեքսանյանի՝ որեւէ բան Էջմիածնում չի փոխվել. «Որ ասում են՝ «մանվելականներ»…նրանք շարունակում են աշխատել քաղաքապետարանում, նրանց պաշտոններն անգամ բարձրացվել են: Նրանք ավել-պակաս խոսում են ու երեսով տալիս, թե՝ «Ուզում էիք քաղաքում բան փոխվե՞ր»: Ավագանիները հին ավագանիներն են՝ «մանվելականներ», որոնցից երկուսը հետախուզման մեջ են: Թե ինչու, չգիտենք»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ հեռախոսով է զրուցել եւ ներկայացրել Չարենց թաղամասի կոյուղագծերի խնդիրը. «Նա ասաց, որ դրա հետ կապ չունի՝ «որտեղ ուզում եք՝ գնացեք բողոքեք, ինձ մյուս անգամ չզանգահարեք»: Ես էլ ասացի, որ իրեն ձայն ենք տվել, ընտրել, դրա համար զանգել ենք: Քանիցս զանգել ենք թեժ գծին, բայց «Վեոլիա ջուր»-ը չի գալիս, դրա համար դիմեցինք քաղաքապետին: Նա աղավաղում է վարչապետի անունը: Քաղաքում շրջել չի լինում, բոլորը նրանից են բողոքում»:
Ցուցարարը նաեւ հավելեց, որ այս պահին իր հետ նստացույց անող այլ քաղաքացիներ չկան, իսկ հուլիսի 9-ին ժամը 19:30-ին Արմեն Ալեքսանյանը հանրահավաք է նախատեսում:
Կարդացեք նաև
Էջմիածնի քաղաքապետարանի պարզաբանումը՝ առաջիկա հրապարակմամբ
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ