Zona Positive ֆեյբուքյան էջը հրապարակում է արել, ըստ որի՝ ականատեսը պատմել է, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո 10 կով տարօրինակ են իրենց պահել, ուռել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել: Կովերին մորթելուց հետո կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: «Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,- ասել է ականատեսը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այս առնչությամբ գրել է. «Այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:
Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Կարդացեք նաև
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»:
https://www.facebook.com/georgi.avetisyan/posts/2448824108472411