Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ակտիվություն չեն ցուցաբերել ռուս զբոսաշրջիկներին գրավելու համար

Հուլիս 05,2019 16:55

Դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղության պահանջարկը Ռուսաստանի որոշ տուրօպերատորներ մոտ վերջին երկու շաբաթում ավելացել է 45%-ով: Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Տուրիզմը»՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

«Վերջին երկու շաբաթում դեպի Հայաստան տուրերի պահանջարկը Ռուսաստանի տուրօպերատորների մոտ ավելացել է: Նախորդ սեզոնի համեմատությամբ վաճառքներն աճել են 10-45 տոկոսով, ինչը պայմանավորված է վրացական ուղղության փակմամբ»,- ասել են ասոցիացիայից:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Վրաստանը նմանություններ ունեն հյուրանոցների գներով և էքսկուրսիոն ծրագրերի արժեքով, ընդ որում Հայաստան մուտքը հնարավոր է Ռուսաստանի ներքին անձնագրերով, ինչը հարմար է զբոսաշրջիկներին: «Այլ հարց է, որ Հայաստանում ծով չկա, հետևաբար նաև ծովափնյա հանգիստ: Սևանա լիճը բարձրլեռնային է և սառը, այնտեղ սեզոնը տևում է 2-2.5 ամիս, իսկ հյուրանոցային բազան աղքատիկ է»,- ասել են ասոցիացիայից:

Ըստ տուրօպերատորների՝ ապագայում Հայաստանը կարող է գրավել վրացական ուղղություն նախընտրող զբոսաշրջիկների ոչ ավելի, քան 10-20 տոկոսին՝ նրանց գրավելով էքսկուրսիաներով և սիթի-տուրերով: «Վրաստանում հետաքրքիր տաճարներ կան, քաղաքներ, ամրոցներ, ձորեր, իսկ Հայաստանում էքսկուրսիաների բազմազանությունն այլ է՝ հիմնականում հին վանքեր և եկեղեցիներ»,- ասել են ասոցիացիայից :

Տուրօպերատորները նշել են, որ Վրաստանի ուղղությունն ընտրած զբոսաշրջիկների մեծ մասը ուղղությունը փոխել են Թուրքիա, Թունիս, Բուլղարիա, Դոմինիկանա և Մոնտենեգրո: Որոշները Վրաստանը փոխարինել են Հայաստանով, բայց մեծամասնությունն ընդհանրապես չեղարկել է ուղևորությունը:

Ընդ որում, նշվում է, որ Հայաստանից էլ առանձնահատուկ հետաքրքրություն չեն ցուցաբերել ռուսական շուկայի նկատմամբ: «Հետաքրքիր է, որ ոչ մի առանձնահատուկ ակտիվություն՝ հատուկ առաջարկներ կամ մարկետինգային ակցիաներ հայ գործընկերների կողմից գործնականում չի եղել»,- ասել են ասոցիացիայից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031