Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապի օպերատորներն արձագանքում են միաձուլման մասին տեղեկատվությանը

Հուլիս 05,2019 16:18

Այսօր մամուլում լուր է հրապարակվել, ըստ որի՝ Հայաստանի կապի 2 օպերատորները՝ «Յուքոմ»-ն ու «Բիլայն»-ը բանակցում են «ՄՏՍ Արմենիա»՝ «ՎիվաՍել»-ի հետ, որպեսզի միաձուլվեն «ՄՏՍ Արմենիային», քանի որ «Յուքոմ»-ն ու «Բիլայն»-ը մրցակցությանը չեն դիմանում: Նույն հրապարակման փոխանցմամբ. «Ռոբերտ Քոչարյանի օրոք բջջային կապի օպերատորի լիցենզիա ստացած «Վիվա Սելը» այնպիսի արտոնություններ է ունեցել, որ կարողացել է գերիշխող դիրքի հասնել բջջային կապի շուկայում, եւ հիմա նրա մրցակիցները չեն կարողանում դիմանալ այդ մրցակցությանը»:

Aravot.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց «Բիլայն»-ից, «Յուքոմ»-ից եւ «Վիվա Սել»-ից:

«Յուքոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը հերքեց տեղեկությունը, վստահեցնելով՝ իրականությանը չի համապատասխանում, ընկերությունը որեւէ բանակցություն՝ միաձուլման շուրջ, չի վարում:

Aravot.am-ի հետ զրույցում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանն էլ ասաց. «Մեզ համար արդեն սովորական է դարձել, երբ հերթական նորարարության մասին հայտարարելուց հետո, շատ «տրամաբանական» կերպով, լրատվական դաշտում հայտնվում են կազմակերպությանը վերագրվող՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրականապես հերքում է որեւիցե այլ օպերատորի հետ միաձուլման տեղեկությունները»:

Բացի այս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից նաեւ տեղեկացրեցին. «Ընկերությունը երբեւիցե, իր հիմնադրման օրվանից առ այսօր, չի օգտվել որեւիցե արտոնությունից»:

«Բիլայն» ընկերությունից Aravot.am-ի հարցին ի պատասխան ասացին. «Անհեթեթ շշուկներին չենք արձագանքում»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031