Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրային կարծիքն՝ ուշադրության կենտրոնում. նոր հարցումները գնահատել են ընկալումները Արևելյան գործընկեր երկրներում

Հուլիս 05,2019 16:46

ԵՄ Արևելյան հարևանության բոլոր քաղաքացիների 52%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին, ինչը 7%-ով ավելի է 2016 թվականին արձանագրված պատկերից:

Նրանց երկու երրորդը (67%) համարում է, որ Եվրամիության և իրենց երկրի միջև լավ հարաբերություններ են առկա: Արևելյան հարևանության քաղաքացիների 54%-ն իրազեկված է Եվրամիության ցուցաբերած ֆինանսական աջակցության մասին, իսկ նրանց 50%-ն հավատացած է, որ այդ աջակցությունն արդյունավետ է:

ԱլԳ քաղաքացիների ավելի քան կեսը (53%), ովքեր իրազեկված են Եվրամիության ցուցաբերած ֆինանսական աջակցության մասին, կարող են նշել առնվազն մեկ հատուկ ծրագիր, որն իրենց երկրում ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:

Ըստ քաղաքացիների՝ Եվրոպական միությունն ամենավստահելի միջազգային հաստատությունն է: Այն նաև միակն է, որին վստահում է ԱլԳ քաղաքացիների մեծամասնությունը (58%):

Սրանք ընդամենը մի քանիսն են 2019 թվականի փետրվար – մարտ ամիսներին Արևելյան գործընկեր երկրներում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության շրջանակներում արված բացահայտումներից:

Հարցումները հիմնված են յուրաքանչյուր երկրից 1,000 մարդու հաշվով ներկայացուցչական ընտրանքի շրջանում անցկացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա: Հարցման արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «EU NEIGHBOURS east» ծրագրի կայքէջում:

EU NEIGHBOURS east

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031