Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, եթե դրանք չեն արվում քաղաքական նկատառումներով». Պարույր Հայրիկյան

Հուլիս 05,2019 15:40

Այսօր «Հայոց արարման հավաք» ՀԿ-ն խորհրդաժողով էր կազմակերպել «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» խորագրով: Քննարկման մասնակիցների շրջանում անցկացվելու է անանուն քվեարկություն՝ պարզելու, թե ՀՀ Սահմանադրությունը պե՞տք է փոխել, թե՞ ոչ: Քվեարկության արդյունքները կամփոփվեն ավելի ուշ:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն այսօր դառնում է 70 տարեկան, շնորհավորանքներ ստանալուց հետո իր ելույթում ասաց, որ այսօր իր տանը տեղադրել է նաեւ ԱՄՆ դրոշը՝ որպես երախտագիտության նշան:

Պատասխանելով հարցին՝ ՀՀ-ին պե՞տք են սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ՝ նա ասաց. « Ես համոզված եմ, որ պետք է՝ մեր սահմանադրական գլխավոր արժեքները ավելի ամրագրված տեսնելու նպատակով… Քաղաքական գործիչներն ասում են՝ ես այս տարբերակն եմ հավանում: Միայն մի տարբերակ կա Սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության՝ քաղաքացու իրավունքները ավելանալո՚՞ւ են, թե՞չէ: Եթե ավելանալու են, ուրեմն կարելի է»:

Ըստ Հայրիկյանի, Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, եթե դրանք չեն արվում քաղաքական նկատառումներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031