Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդամը դա դատավոր չի, ոնց որ խնձորը խնձոր է, տանձը՝ տանձ. Սա արդեն ճգնաժամ է». Սահմանադրական իրավունքի դոցենտ Մուրադյան

Հուլիս 05,2019 15:21

Այսօր Սահմանադրության օրն է եւ «Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության հետ կապված ելույթ ունեցավ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Սամվել Մուրադյանը:

Նա ասաց, որ պարզ է՝ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթները տարբեր են, ոնց որ բրինձն ու ցորենը. «Արագ տեմպով գրած սահմանադրություն է ու պարզ է, որ այսպիսի հակասություններ են: Ցորեն ու բրինձ՝ երկուսն էլ կարող են ասել, որ հացահատիկ են, բայց ցորենը ցորեն է, բրինձը՝ բրինձ: 213 հոդվածը դիտարկենք. Ամբողջ Սահմանադրության մեջ դատավոր…դատավոր է գրված, եթե խոշորացույցով ման գանք, մի տեղ անդամ բառը չես գտնի:

213 հոդվածում մի սխալ են արել, տեսեք ինչ են գրել՝ 2005 թվականի սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունները շարունակում են մինչեւ ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտը պարզ է՝ երբ 70 տարին լրանում է, պիտի գնան, բայց մի հատ բացթողում են թույլ տվել՝ որտե՞ղ են Սահմանադրական դատարանի լիազորությունները 2005-ին: Երբ համեմատում ենք 2005-ին ՍԴ անդամի լիազորությունները ՍԴ դատավորի լիազորությունների հետ, տեսնում ենք, որ ահագին բան պակաս է:

Պարույր Հայրիկյանն էլ ասում էր, թե այն Սահմանադրությամբ ԱԺ-ն որոշումներ չէր կարողանում ընդունել, դա աբսուրդ բան է: Եթե դու չես կարողացել որոշում ներկայացնես, չի անցել քո որոշումը, դա չի նշանակում, որ մեծամասնությունը չի ընդունել: Միշտ էլ կարող է մեծամասնությունը փոքրամասնության նույնիսկ ամենախելացի բանն էլ չընդունի, դրա համար մեծամասնություն է: Ինքն է խելոքը: Դա տրամաբանություն է, ոնց որ ասում են՝ եթե դու խելոք ես, խի՞ հարուստ չես: Տեսեք, 168 հոդվածի երկրորդ կետը, դատարանի լիազորություններն են սահմանվում: 213 հոդվածի ականը, որ դրել են, կարդացեք՝ մինչեւ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ավարտը՝ 2005-ի փոփոխություններով: Իսկ այդ լիազորությունները 2005-ի փոփոխությունները տրված են 100 հոդվածով: Այս լիազորությունների հետ չեն բռնում, այսինքն՝ թերի անդամներ են՝ պակաս լիազորություններով: Ցանկացած քաղաքական ուժ, քանի որ այստեղ տարընթերցում է, շիլաշփոթ է, ինքը, ելնելով իր նպատակներից, կասի ու ճիշտ էլ կանի: Տեղ չպիտի տայիք:

Անդամը դա դատավոր չի, ոնց որ խնձորը խնձոր է, տանձը՝ տանձ: Ես կարող եմ ասել, որ ՍԴ անդամը ավելի բարձր է, մի երկու հոգու էլ կպցնեմ պոչիս, ասեն՝ հա, ճիշտ ես ասում: Բայց դրանով հարց չի լուծվում: Արդեն ճգնաժամ է, իսկ դրա քաղաքական հետեւանքները որն են՝ եթե դու չես վստահում այդ դատարանին, իր որոշումները չես ընդունում: Իսկ ՍԴ-ն որեւէ մեխանիզմ չունի հարկադրելու իր լիազորությունները ընդունելու»:

Նա ասաց, որ նախկին ՍԴ-ի որոշումների 30 տոկոսը չի կատարվել, արհամարհվել է:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը տեղից հակադարձեց՝ Սահմանադրական դատարանը կա՞, թե՞ չկա: Մուրադյանն էլ պատասխանեց. «Շենքը կա, դատավորները չկան: Երկու դատավոր կա»:

Նա ասաց, որ ինչքան էլ թերություններ լինեն, 95-ի սահմանադրությունը բավականին կարող ուժեր են գրել, իսկ 2015-ին դա եղավ արագ տեմպերով, վարչապետ էին ուզում դառնալ, դրա համար էլ եղավ հեղափոխություն: Ըստ նրա, ՍԴ անդամները իրենց «օժիտով» եկել են ու հիմա նոր սահմանադրությամբ գրել են, թե չէ՝, այդ օժիտի մեջ այս երեք լիազորություններն էլ էն մտնում, այդպես չի կարող լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031