«Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ այն հանգամանքից՝ լավ եք համարում, թե վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ, ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է», -այսօր Տեղերում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը`պատասխանելով օրվա խորհրդին վերաբերվող հարցին:
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։ ՀՀԿ-ականներն ասում են, որ իրենք ամեն տարի նման խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք: Այս տարի ուխտագնացությունը համընկել է ՀՀ Սահմանադրության օրվա հետ։
Այնուհետև Հանրապետականներն այցելեցին Տեղերի վանական համալիր և միասնական աղոթ կատարեցին, մոմ վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` հետևո՞ւմ եք Արցախի շուրջ ընթացող գործընթացներին և ի՞նչ տպավորություն ունեք, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ հետևում է բոլոր գործընթացներին, սակայն, տպավորությունների մասին նա չխոսեց: Հարցին`երբ կհայտնի իր տպավորությունները, Սերժ Սարգսյանը հումորով պատասխանեց՝ շոգերն անցնելուց հետո։
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ