Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք ամբոխային տրամաբանությունը վերագրել ժողովրդին». Արծվիկ Մինասյան

Հուլիս 05,2019 14:25

Այսօր Սահմանադրության օրն է եւ «Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ քննարկում ծավալվեց:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն առաջարկեց վերադառնալ 1995-ի սահմանադրության մեջ ամրագրված կառավարման մոդելին:

Ի պատասխան՝ իր ելույթում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք պետք է գիտակցենք, որ ամեն հաջորդ սերնդին պետք է թողնենք ավելի զարգացած Հայաստան, քան մենք ստացել ենք, սա է զարգացման բանաձեւը, այլ տարբերակ չկա: Խոսվեց այն մասին, որ կարող ենք վերադառնալ 95 թվական:

Բանախոսներից մեկը, որ խոսեց 95-ի սահմանադրության վերադարձի մասին, սա, մեծ հաշվով ներկայիս իշխանության ապագա ծրագիրն է, ինչը նշանակում է, որ մենք հետ ենք գնում: Մենք չպետք է թողնենք այն տեղը, որը մեզ նորից վերադարձնի այն ժամանակները, երբ սուլթանիզմի տարրեր ուներ: Մենք հաճախ մեր իրականության մեջ տեսնում ենք, որ քաղաքական համակարգը ցավոք օգտագործվում է տարբեր խմբերի կողմից սեփական ներխմբային քաղաքական կամ մանկության երազանքն իրականացնելու ձգտումով՝ առանց պատասխանատվություն զգալու ապագայի նկատմամբ:

Այո, հակասահմանադրական բազմաթիվ վարքագծեր քաղաքական իշխանության եկած անձանց խմբի մասով, ցավոք, հիմնավորվում է իբր ժողովրդի իշխանության առկայությամբ: Մենք ունենք շատ լավ ստեղծագործողներ Առաջին հանրապետության ժամանակաշրջանից սկսած՝ ամբոխի տրամաբանությունը ժողովրդին վերագրելու ցանկությամբ այս կամ այն խմբի կողմից ամեն գնով սեփական շահը առաջ տանելու մոտեցումն է: Ցավոք, այսօր այդպիսի իրավիճակ է ստեղծվում, մենք իրավունք չունենք ամբոխային տրամաբանությունը նախ վերագրել ժողովրդին, երկրորդ՝ այդ անվան տակ փորձել աղավաղել պետականության հիմնասյունն ու հենասյուները»:

Արծվիկ Մինասյանի ելույթին հաջորդեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի, այնուհետեւ՝ Լեւոն Զուրաբյանի արձագանքը, որը վերածվեց վեճի:

Մանրամասները՝ քիչ անց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031