Նորաստեղծ «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման» համայնքային հիմնարկում առկա թափուր հաստիքների մասին հայտարարությանը հանրության շրջանում բավականին մեծ արձագանք է գտել։ Շատերը դիմել են այստեղ աշխատանքի անցնելու ակնկալիքով, ոմանք էլ հիասթափություն են ապրել եւ հեռացել։
Մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելու նպատակով ստեղծված ընկերությունն առայժմ ունի 5 աղբատար եւ 9 ջրցան մեքենաներ։ Եվս 10-12 աղբատար նախատեսվում է, որ Երեւանում կլինի մեկ ամսից։ Ընդհանուր առմամբ հիմնարկը 34 այդպիսի մեքենա կունենա։ Յուրաքանչյուր մեքենան վարելու համար անհրաժեշտ 12 վարորդ՝ հերթափոխով աշխատելու համար եւ 4 բանվոր՝ երկուական հոգով դարձյալ հերթափոխով աշխատելու համար։
Աղբատար մեքենայի վարորդ կամ բանվոր աշխատել ցանկացողները նախ թրեյնինգ են անցնում՝ նաեւ հիմնավորելու իրենց հմտություններն ու կարողությունները։
«Մինչեւ ընդունվելը թրեյնինգ են անցնում, տեսնում ենք՝ անվտանգության նորմերը իրենք պահպանո՞ւմ են, վարորդը մեքենա վարել գիտի՞, թե՞ չէ, կոմպակտորը կարողանո՞ւմ է օգտագործել։ Դիմորդները շատ են, ուղղակի որակավորում-թրեյնինգը շատերը չեն անցնում։ Իրենք գիտեն միայն մեքենան շարժի գցել եւ տեղից պոկել։ Ես ընտրում եմ նորմալ, սթափ մարդկանց։ Ոգելից պետք է չօգտագործեն, առողջական որոշ նորմեր պետք է պահպանվեն, տեսողության խնդիր չպետք է լինի։ Տարվա մեջ եթե երկու-երեք ԱՊՊԱ ունի արած եւ ինքն է հարվածել, այդ վարորդին էլ չեմ վերցնում, որովհետեւ պոտենցիալ կարող է ինձ համար գլխացավանք լինել։ Այս պահին 40 հոգին թրեյնինգը անցել են։ Բանվորները նույնպես թրեյնինգ են անցնում։ Պետք է ես իմանամ՝ կարողանո՞ւմ է կոմպակտորի հետ աշխատել»,– նկատեց տնօրենի պաշտոնակատարը։
Կարդացեք նաև
Ըստ նրա, պատահում է, մարդիկ ստանձնում են բանվորի աշխատանքը, բայց ծանրությանը չեն դիմանում։
«Դրա պատասխանն էլ ասեմ, որ աղբը շատ է գեներացված քաղաքում, գետնից շատ են հավաքում։ «Սանիթեքի» «հրաշք» արկղերը որ ջարդված են, դրա շնորհիվ մարդիկ գերհոգնածություն են ստանում։ Մարդ կա՝ ֆիզիկապես կարողանում է այդ աշխատանքը անել, մարդ կա՝ չի կարողանում, հրաժարվում է։ Բայց իրենք վարձատրվում են։ Եթե մեկ օր, մեկ ժամ էլ աշխատում են, դա անվճար չի լինում»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում