«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։
–Ձեր հրաժարականը մի շարք հարցերի տեղիք տվեց. ինչո՞ւ մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո, Դուք հրաժարական տվեցիք։ Արդյոք նախկին քաղաքական կապե՞րն էին պատճառը, թե՞ վախեցաք վեթթինգ անցնելու գործընթացից։
–Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում։ Ես Բարձրագույն դատական խորհրդում բացառապես իրացրել եմ իմ սահմանադրական ու օրենսդրական մասնագիտական պարտականությունները։
Ես ընդհանրապես քաղաքական գործընթացների մասնակից չեմ եղել եւ որեւէ կապի խնդիր չկա։ Իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է։ Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր։
Կարդացեք նաև
Իրավագիտությունը՝որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները եւ օրենքներն ունի։ Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարանների շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսեւորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը եւ իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն։
Իսկ դատական իշխանության համակարգային բարեփոխումների հայեցակարգային իմ մոտեցումները, որոնք, մասնավորապես, արտացոլվել են նաեւ ԲԴԽ 2018թ. տարեկան հաղորդման մեջ, վստահ եմ, իրենց կենսունակությունը դեռեւս կդրսեւորեն։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում