Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. «Լրատվամիջոցներ կան, որոնց դեմ 5-6 դատական գործ է միաժամանակ ընթանում». «Հրապարակ»

Հուլիս 05,2019 13:08

2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019–ի հուլիսի 1-ը 91 դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրատվամիջոցների։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում մամուլը երբեւէ այնքան ազատ չի եղել, որբան այժմ է, լրատվամիջոցներն այդ ընթացքում ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ եւ ժամանակ են վատնում՝ դատարաններում իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ մի կողմ թողնելով իրենց հիմնական գործառույթները։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ բացի հերքման պահանջից, հայցվորներն առավելագույն նյութական պահանջ են ներկայացնում. կարծես փորձում են պատժել լրատվամիջոցին՝ իրենց քիմքին ոչ հաճելի հրապարակման համար. «Հայցադիմումները վերաբերում են  զրպարտությանն  ու վիրավորանքին, եւ ճնշող մեծամասնությունում կա փոխհատուցման պահանջ, հիմնականում առավելագույն չափի են՝ եթե զրպարտություն է՝ 2 միլիոն, եթե վիրավորանք է՝ 1 միլիոն։ Կան գործեր, որոնցում ե՛ւ զրպարտությունն է վիճարկվում, ե՛ւ վիրավորանքը. այդ դեպքում 3 միլիոնի պահանջ կա։

Եթե նայում ենք նախորդ տարիների դատական պրակտիկան, լավն այն է, որ դատարաններն այդ առավելագույն չափը չեն բավարարում, այլ մի քանի անգամ նվազեցնում են։ Բացի նյութական փոխհատուցումը, այս հայցերը լուրջ բեռ են լրատվամիջոցների համար։ Նաեւ լրատվամիջոցի առջեւ պահանջ է դրվում դատական ծախսերը փոխհատուցել, եթե դատական ակտը կայացվում է ընդդեմ լրատվամիջոցի։ Գումարած՝ լրատվամիջոցը ստիպված է լինում փաստաբան վարձել, վճարել՝ իրենց պատշաճ ներկայացվածությունը դատարանում ապահովելու համար, այսինքն՝ սա ֆինանսական լուրջ բեռ է։

Մյուս կողմից՝ կա մեկ այլ բան, որը, ըստ իս, ավելի թանկ արժե. ժամանակն է։ Լրատվամիջոցը ստիպված ռեսուրսներ է ներդնում, ժամանակ է ծախսում, որ իր իրավունքների պատշաճ իրականացումն ապահովի դատարանում։ Լրատվամիջոցներ կան, որոնց դեմ 5-6 դատական գործ է միաժամանակ ընթանում. իրենց հիմնական աշխատանքը, առաքելությունը թողած՝ իրենց բոլոր ռեսուրսները վատնում են, որ կարողանան պաշտպանել իրենց շահերը»:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031