Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայքարն այնքան կատաղի է, որ «ճակատամարտող կողմերը» չեն էլ նկատում, թե ինչպես են միմյանց հարվածելու փոխարեն հարվածում պետությանը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 05,2019 12:54

Այն, որ Հայաստանում ներքաղաքական պայքարն առավելապես ընթանում է լրատվական-քարոզչական դաշտում՝ հասկանալի է: Հեղափոխությունից հետո լրատվամիջոցների դերն հատկապես մեծացել է: Բանն այն է, որ ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, իշխանությունները ձեւավորվում են հանրային կարծիքի հիման վրա, իսկ հանրային կարծիքն իր հերթին առավելապես հենց լրատվամիջոցներն են ձեւավորում, այսինքն՝ մեծ հաշվով, լրատվամիջոցներն են իշխանություններ ձեւավորում։

Իսկ հեղափոխությունից առաջ այդպես չէր. հանրային կարծիքը որեւէ կապ չուներ ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։ Գործում էին այլ մեխանիզմներ՝ ընտրակաշաոք, կեղծիքներ, տարատեսակ ճնշումներ, թվային մանիպուլյացիաներ եւ այլն, ու բոլոր այս գործոնների մեջ լրատվամիջոցների ձեւավորած հանրային կարծիքը վերջին տեղերից մեկն էր զբաղեցնում։ Իշխանություններն էլ, համապատասխանաբար, թքած ունեին հանրային կարծիքի վրա եւ շատ ավելի մեծ կարեւորություն էին տալիս մյուս գործոններին ու «կառույցներին»։

Ու քանի որ հիմա այդ գործոնները չկան, եւ ամենակարեւորը հանրային կարծիքն է, պայքարի սրությունն էլ տեղափոխվել է լրատվական դաշտ։ Բնականաբար՝ լրատվական դաշտ են տեղափոխվել նաեւ կեղծիքը, կաշառքը, մանիպուլյացիաները եւ այլն։

Որ քաղաքական ուժերի միջեւ հիմնական ճակատամարտերն ընթանում են հանուն հանրային դրական կարծիքի՝ դա նորմալ է: Աննորմալն այն է, որ խաղի կանոններ չկան։  Ավելին՝ պայքարն այնքան կատաղի է, որ «ճակատամարտող կողմերը» չեն էլ նկատում, թե ինչպես են միմյանց հարվածելու փոխարեն հարվածում պետությանը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031