Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տարիներ առաջ որեւէ մեկը ասեր, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցիաներ կիրականացնեն, նրան կհամարեին առնվազն հիվանդ երեւակայություն ունեցող մեկը. «Ժողովուրդ»

Հուլիս 05,2019 12:51

Եթե տարիներ առաջ որեւէ մեկը ասեր, որ կգա մի օր, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի կալանքի տակ, ու նրա կողմնակիցներն էլ ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցիաներ կիրականացնեն, նրան կհամարեին առնվազն հիվանդ երեւակայություն ունեցող մեկը, որին շտապ բուժօգնություն է հարկավոր։ Ինչո՞ւ որովհետեւ երկրում անվերապահ տեր ու տիրական հռչակած Քոչարյան-Սարգսյան ռեժիմը իր գործունեությամբ անմահ իշխանության պատկերացում էր ստեղծել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ։

Ռոբերտ Քոչարյանին եւ իր կողմնակիցներին, թերեւս, արժե հիշեցնել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում առկա որոշ ձեւակերպումներ Հայաստանում գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշման մասին։ «Պահպանվում են այն մտահոգությունները, որ գործադիր իշխանությունը դեռեւս ազդեցություն ունի դատական իշխանության վրա»,–գրված Էր զեկույցում։

Խոսքը վերաբերում Է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանին, որի լիազորությունները 2007թ. հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական եւ քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։ Սակայն Օհանյանի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին՝ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։ Ըստ մամուլի՝ այս գործարարների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարել էին, որ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031