Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հետ:
– Պրն Հովհաննիսյան, Ձեր վերջին հոդվածում Դուք խոսում եք Հայաստանի չանցնող շոկի մասին, բայց չեք բացում փակագծերը։ Ի՞նչ նկատի ունեք։
– Այո, ես վերահաստատում եմ այդ ձեւակերպումը եւ դրա մեջ տեսնում եմ լրջագույն ռիսկեր։ Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ երկրում աշխատանքի եւ զարգացման մթնոլորտ ձեւավորելու համար. ավելին, այդ մեկ տարին նվիրված պետք է լիներ հենց այդ խնդիրը լուծելուն։ Իսկ եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարեւոր բան սխալ է գնում։ Այդ շոկը խորքային է, այն կարելի է ձեւակերպել այսպիսի բանաձեւով. հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ ռիսկերով է հղի այս վիճակը։
– Չանցնող շոկն ի՞նքն է խնդիր, թե՞ դրա հետեւանքներն են վտանգավոր։
Կարդացեք նաև
– Շոկն այն խոչընդոտն է, որը ճնշում է ռացիոնալ մտածելակերպը, սառը դատողությունները, հին ու նոր մարտահրավերները համարժեք գնահատելու կարողությունը։ Շոկը ե՛ւ հետեւանք է, ե՛ւ պատճառ։ Մեր պետությունն այսօր բաց է բոլոր վտանգավոր գաղափարների եւ բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Դրանց կրողները կարող են լինել թե՛ ներսից, թե՛ դրսից եւ թե՛ համատեղ։ Կարող է լինել դրանց «արդյունավետ համագործակցության» արդյունք։ Ի՞նչ ենք ստանում մենք արդյունքում՝ Արցախում ապակայունացման միտումներ, անցումային արդարադատության ու վեթթինգի ծրագրեր եւ այլն։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող է երկրում քաոսի եւ աննկարագրելի սցենարների աղբյուր հանդիսանալ։
Մենք ունենք ինքնահռչակ ՍԴ նախագահ, վաղը կարող են հայտնվել նոր ինքնահռչակներ, որոնցից ամեն մեկը կկազմալուծի կոնկրետ ոլորտներ։ Այս ամենը մենք անում ենք մեր ձեռքերով ու սրանով լայն բացում ենք մեր պետության դարպասներն ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջ։ Այս պայմաններում խոսել առաջընթացի կամ թռիչքային զարգացման մասին՝ ուղղակի ժամավաճառություն է։
Արսեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում