ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Թ. Ն. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Կարդացեք նաև
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. հուլիսի 3
Երևան
ՆՀ-154-Ա