Աշխարհի 118 երկրների շուրջ վեց հազար ուսանող մարզիկներ 18 մարզաձեւերում պայքարում են 30-րդ ամառային ունիվերսիադայի չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու համար:
Հայաստանը ներկայացված է 13 մարզիկով, որոնք հանդես են գալիս յոթ մարզաձեւում: Առաջինն ասպարեզ մտել է սպորտային մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, որը օղակների վրա վարժության որակավորման փուլում վաստակել է 14.750 միավոր եւ երկրորդ տեղով մտել եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ