Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան չի բացառել՝ ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Կարծում եմ՝ մենք պետք է խոսք տրամադրենք միջոցառումն ընդունող կազմակերպությանը: Կարծում եմ ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները պատասխանեն այդ հարցին: Մեր կողմից կարող եմ ասել, որ բոլոր թեմաները, որոնք գտնվում են ԵԱՀԿ օրակարգում, հաշվի առնելով, որ այդ միջոցառմանը ներկա են լինելու տարբեր երկրների ներկայացուցիչներ արտգործնախարարների մակարդակով, կքննարկվեն ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ