Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մամուլի դերը ժողովրդավարության մեջ վտանգի տակ է. Հարլեմ Դեզիր

Հուլիս 05,2019 11:18

ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը հրապարակել է իր կիսամյակային զեկույցը՝ կոչ անելով անդամ- երկրներին իրականացնել Նախարարական խորհրդի՝ Լրագրողների անվտանգության որոշումը:

«Վերջին յոթ ամիսներին ես անցկացրել եմ մոտ 240 հարցազրույց ԵԱՀԿ անդամ 41 երկրներում: Սարսափելի է, որ երկու լրագրող՝ Վադիմ Կամարովը և Լիրա Մկին սպանվել են, բացի այդ, լրագրողների վրա տեղի է ունեցել 92 հարձակում և սպառնալիք, այդ թվում մեկը ականով, երեքը կրակոցով և 7 հարձակում այրելու միջոցով,- ասել է Դեզիրը:- Թիրախավորվել են լրագրողները, բայց գոյություն ունի խոսքի ազատություն, և քաղաքացիների իրավունքն է տեղեկացված լինել այդ հարձակումների մասին: Ըստ էության, հարձակման տակ է մամուլի դերը ժողովրդավարության մեջ»:

Դեզիրը նաև ընդգծել է ԵԱՀԿ տարածաշրջանում բանտարկված լրագրողների թիվը՝ նկատելով. «Ես բարձրացրել եմ լրագրողների և մամուլի աշխատողների դատապարտման և բանտարկության 121 առանձին դեպքեր: Սա տագնապալից իրավիճակ է, որը հրատապ լուծման կարիք ունի: Ոչ մի լրագրող չի կարող բանտարկվել իր հրապարակումների, հետաքննությունների կամ քննադատական հայացքների համար»:

«Ես կշարունակեմ անհողդողդ աշխատել՝ հանուն ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում այդ բոլոր լրագրողների ազատ արձակման»,- ասել է Դեզիրը՝ մեջբերելով ԵԱՀԿ նախարարական խորհրդի՝ լրագրողների անվտանգության որոշումը, որը կոչ է անում «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր լրագրողներին, որոնք կամայականորեն ձերբակալվել կամ ազատազրկվել են, պատանդ են վերցվել կամ դարձել են հարկադիր անհետացման զոհ»:

Դեզիրը զեկույցում բարձրացրել է նաև առցանց տիրույթում խոսքի ազատության և թվային տեխնոլոգիաների հարցը: «Խոսքի ազատությունը պահանջում է թվային ենթակառուցվածքներ, որոնք հստակ, համընդհանուր և համահասանելի են բոլորի համար: Անդամ-երկրները չպետք է խաթարեն համացանցի կամ հեռահաղորդակցման ցանցերի աշխատանքը կամ անջատեն դրանք,- ասել է Դեզիրը:- Սոցցանցերի ընկերությունները պատասխանատվություն ունեն պայքարելու անօրինական կոնտենտի և ատելության խոսքի դեմ, բայց մենք չենք կարող նրանց պատասխանատու համարել ընդհանուր առմամբ տհաճ բովանդակությունը հեռացնելու և մարդու հիմնարար իրավունքները վերահսկելու համար: Մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կպայքարել անօրինական կոնտենտի դեմ ՝ միաժամանակ պաշտպանելով խոսքի ազատությունը, ինչպես նաև ամուր միջազգային գործակցություն՝ ապահովելու համացանցի գործունությունը և արդյունավետությունը,- ասել է նա:- Այս գործակցության մեջ պետք է ներգրավված լինեն բոլոր դերակատարները, անդամ պետությունները, ինտերնետային ընկերությունները և քաղհասարակությունը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031