Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավար Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ:
Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների հավատարմագրումը և ինսուլտային կազմակերպությունների դերը խնամքի հարցում: Առաջարկվել է Երևանում լրացուցիչ կաթվածի համապարփակ կենտրոններ ստեղծվեն` առավել արդյունավետության համար:
Նիստին մանրամասն քննարկվել է բնակչությանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմէկտոմիայի ծրագիրը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ ծրագիրը պետք է ընդլայնել նաև մարզերում և նշել, որ որևէ քաղաքացի չպետք է տուժի հեռավորության պատճառով:
Կարդացեք նաև
Ավարտելով նիստը` Արսեն Թորոսյանը Միքայել Սքոն Մուրաթօղլուին շնորհակալություն է հայտնել շարունակական բժշկական աջակցության և համագործակցության ու պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
Առողջապահության նախարարություն