Շենգավիթ համայնքի, այսպես կոչված՝ «Առաջին մաս» թաղամասում գտնվող հանրախանութից միայն կմախքն է մնացել: Այն Երեւանում գտնվող լքված շինությունների թվին է դասվում, որոնցից շատերը սեփականաշնորհված են ու կողպված դռներով, կամ թալանված ու մոռացած:
Երբեմնի ճոխ հանրախանութի մասին հիշեցնում է նրա ճակատին պահպանված «ունիվերմագ» ռուսերեն բառը, իրականում «ունիվերմագը» ոչինչ էլ չունի, բացի ներսում կուտակված գարշահոտ աղբից, որի վերաբերյալ բնակիչներն անընդհատ դժգոհություններ են արտահայտում, բայց` ապարդյուն:
Ավելի հումորովները կատակում են, թե հանրախանութի տարածքն էլ իրենց Նուբարաշենի աղբավայրն է:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է` արդյոք հանրախանութի ներսում «պատսպարված» աղբի մասին տեղյա՞կ են Շենգավիթի համայնքապետարանում կամ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում, թե՞ այն «վայելելու» հաճույքը միայն տարածքի բնակիչներին է վերապահված:
Լուսանկարները` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.07.2019